«Հղիությունը ձեզ սազում է»․ Քեթի Տոպուրիան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել (Լուսանկարներ)
Երգչուհի Քեթի Տոպուրիան երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով, որտեղ նա ներկայացել է առանց կոսմետիկայի։ Աստղը կերպարանք է ընդունել Yves Saint Laurent-ի սեւ վերնաշապիկով․․․
Տոպուրիայի լուսանկարը երկրպագուներին հիացրել է: «Շոու բիզնեսի ամենագեղեցիկ աղջիկը», «Առանց կոսմետիկայի նույնիսկ ավելի լավ է», «Օրեցօր ավելի եք ծաղկում», «Արտասովոր գեղեցկուհի», «Հղիությունը ձեզ սազում է», — գրել են երկրպագուները:
Ինքը՝ Քեթին, դեռ չի մեկնաբանել մոտալուտ համալրման մասին լուրը, սակայն ակնարկել է հետաքրքիր իրավիճակի մասին։ Նա Instagram-ի լուսանկարներից մեկին կից տեղադրել է ձվից դուրս եկող ճտի տեսքով խոսող սմայլիկ։ Արտիստուհին արդեն մեկ տարի է՝ ապրում է սիրելիի՝ Լեւ Դենգովի հետ։ Նա չի թաքցնում իր սիրավեպը գործարարի հետ եւ պատրաստվում է հարսանիքի։
Հարկ է նշել, որ ռեփեր Գուֆի նախկին սիրեցյալն արդեն դաստիարակում է դստերը՝ Օլիվիային, որը ծնվել է գործարար Լեւ Գեյխմանից: Երեխայի ծնունդը չի փրկել հարաբերությունները, որոնք դադարել են 2017-ին։