Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Little Big խումբը
Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020» երաժշտական մրցույթում կներկայացնի Little Big (Իլյա Պրուսիկին, Սոֆյա Տայուրսկայա, Անտոն Լիսսով, Սերգեյ Մակարով) ռուսական խումբը: Խմբի անվանումը հայտարարվել է Առաջին ալիքի «Время» հաղորդման եթերում։
Ըստ վոկալիստ Իլյա Պրուսիկինի, նա չի կարծում, որ խումբը հնարավորություն կունենա ներկայացնել Ռուսաստանը Եվրատեսիլում:
«Բայց, քանի որ նման հնարավորություն տրվեց, մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ։ Իսկ հետո, ինչ լիմելու է թող լինի», - ընդգծել է Պրուսիկինը։
Նա նաեւ նշել է, որ իր կյանքի դիրքորոշումը «արա ինչ անում ես, եւ թող լինի, ինչ լինելու է»:
«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: