Իրանը կասկածանքով է վերաբերվում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ԱՄՆ առաջարկած օգնությանը
Իրանը կասկածանքով է վերաբերվում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ԱՄՆ-ի առաջարկած օգնությանը ու կասկածում է նաեւ ամերիկացիների բարի կամքի մեջ: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ ամերիկացիներն օգտագործում են այդ խնդիրը որպես Իրանի դեմ հակաքարոզչության գործիք: Նա նշել է, որ, ինչպես եւ ուրիշ երկրներում, Իրանում եւս կորոնավիրուսի բռնկումն անսպասելի էր, եւ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է պայքարել անցանկալի հյուրի դեմ:
«Իրանում վիրուսը հայտնաբերելու պահից մենք նկատում ենք ԱՄՆ ղեկավարությամբ հակաիրանական քարոզչություն եւ գիտենք միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ամերիկացիների կողմից իրանցի ժողովրդի բարոյական կամքը կոտրելու համար: Մենք կասկածում ենք օգնության մասին ԱՄՆ-ի առաջարկի մեջ, քանի որ, ինչպես նրանք ավելի վաղ ցույց են տվել, այդպիսի հայտարարությունները միայն քաղաքական հռետորություն են, ոչ թե իրական առաջարկ: Նրանք մեզ պետք չեն»,-ասել է Մուսավին: