Փախստականներին Եվրոպայի դռները բացելու Անկարայի որոշումը չի կարող լինել Սիրիայի հետ կոնֆլիկտի պատասխան. ԵՀ
Փախստականների համար դեպի Եվրոպա դռները բացելու Անկարայի որոշումը չի կարող լինել Սիրիայի հետ հակամարտության պատասխանը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է Reuters-ը:
«Ես ընդունում եմ, որ Թուրքիան բարդ դրության մեջ է հայտնվել՝ կապված փախստականների եւ միգրանտների հետ: Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այժմ, չի կարող լինել պատասխան կամ լուծում»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ երեքշաբթի՝ մարտի 3-ին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դեւիդ Սասոլին կմեկնեն դեպի թուրք-հունական ցամաքային սահման ԵՄ սահմանին փախստականների հոսքը կրճատելու ուղղությամբ Հունաստանի ջանքերը սատարելու համար: