Էրդողանը մարտի 5-ին կայցելի Ռուսաստան
Հինգշաբթի` մարտի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ռուսաստան: Ինչպես հայտնում է Reuters-ը, դա հաստատել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմում: Նշվում է, որ այցը կլինի մեկօրյա:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը կարող են հանդիպումներ ունենալ Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ուրբաթ Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որում նրանք ընդգծել են Սիրիայի հյուսիս-արեւմտյան իրավիճակի կարգավորման համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները եւ մշակել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը: