Փարիզի Նորաձեւության շաբաթում Քանյե Ուեսթն ու նրա երաժիշտներն ասել են. «Ոչ կորոնավիրուսին» (Տեսանյութ և լուսանկարներ)
Կորոնավիրուսի պատճառով մտավախություններին հակառակ՝ Փարիզում նորաձեւության շաբաթն այնուամենայնիվ կայացել է եւ ինչպես գրում են արեւմտյան ԶԼՄ-ները, ամենահետաքրքիր մասը դարձել է Քանյե Ուեսթի կիրակնօրյա ծառայությունը, որը կայացել է Bouffes du Nord-ում:
Sunday Service Choir-ի երաժիշտներին լսելու են եկել նորաձեւության աշխարհի ամենակարեւոր մարդիկ: Ավետարանական երգչախմբի բոլոր անդամները հագել են Քանյե - Yeezy բրենդի իրերը։ Ակնհայտ է, որ Քանյե Ուեսթը սիրում է անսպասելի հայտնվել, քանի որ միջոցառման բոլոր հրավերները էլեկտրոնային փոստով ուղարկվել են մեկնարկից 24 ժամ առաջ:
Տեսանյութն՝ այստեղ:
Միջոցառումը հեռարձակվել է ամբողջ աշխարհում եւ, ինչպես գրում է Vogue-ը, մշակութային իրադարձություն է դարձել։ Հանդիսատեսը ձայնակցում էր, պարում երաժիշտների հետ։ Իսկ Soul II soul Keep on Movin' եւ That’s How The Good Lord Works կոմպոզիցիաները շատերին արցունքների են հասցրել։
Եվս մեկ տեսանյութ՝ այստեղ:
Ի դեպ, Քիմ Քարդաշյանի համար Փարիզ ճանապարհորդությունը երկրորդն էր այն բանից հետո, երբ 2016 թվականին ռեալիթի-շոուի աստղին կողոպտել էին Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Ինչպես գրում է The Independent-ը, կիրակնօրյա ծառայությունը թարմ օդի իսկական շունչ է դարձել եւ պաշտպանել է Փարիզում նորաձեւության շաբաթվա ընդհանուր կենսահաստատ տրամադրվածությունը: