Խորհուրդներ՝ Մարիա Շարապովայից
Թենիսիստուհի Մարիա Շարապովան հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում լավ կազմվածք ունենալ: Ամենաբարձր վարձատրվող մարզուհին խոստովանել է, որ ոչ մի գաղտնիք չունի, թե ինչպես է իրեն հաջողվում գեղեցիկ կազմվածք ունենալ: Նա մի քանի օգտակար խորհուրդ է տվել մարդկանց՝ լավ մարզավիճակ ունենալու համար:
«Պետք է ուղղակի սիրած սպորտաձևով զբաղվել: Ամենակարևորը շատ մարզվելն է: Պետք է շատ մարզվել ոչ միայն լավ կազմվածք ունենալու համար, այլև առողջ լինելու համար: Բայց պետք չէ չսիրած վարժություններով մարզվել, որովհետև դա չի օգնի:
Ես նախընտրում են մարզվել մաքուր օդին և անպայման հաճելի երաժշտության ուղեկցությամբ :Եւ վերջում կասեմ, որ մարզվելուց հետո պետք է տուն գնալ և և լավ հանգստանալ ու սնվել»,-ասել է Շարապովան: