Մանե Գևորգյանը նշանակվեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար
Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է վարչապետի որոշման մեջ: