Թուրքական զինուժը ոչնչացրել է Հալեպի ռազմական օդանավակայանը
Սիրիայում թուրքական բանակը շարքից հանել է Հալեպ նահանգի ռազմական օդանավակայանը, որը գտնվում էր Բաշար Ասադի ռեժիմի ուժերի վերահսկողության տակ, հաղորդել է Anadolu-ն:
Ռազմական օդանավակայանին հարվածներ են հասցրել թուրքական ռազմական ուժերի հարվածային անօդաչուները և հրետանին: Հալեպի արվարձաններում գտնվող այս ռազմական օբյեկտը ակտիվորեն օգտագործվում էր Ասադի ուժերի կողմից՝ դեսկալացիայի գոտու բնակավայրերի վրա հարձակումներ կազմակերպելու համար:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օդանավակայանի շարքից դուրս գալը զգալիորեն կնվազեցնի երկրի այս հատվածում Ասադի կողմնակիցների մանևրելու հնարավորությունները:
Ավելի վաղ Թուրքիան նոր գործողություն էր սկսել Սիրիայում, որի նպատակը, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, Ասադի ռեժիմի զինվորներից ինքնապաշտպանությունն է:
Հաղորդվել է նաև, որ թուրքական անօդաչուների միջոցով ճշգրիտ կրակոցով սպանվել են Սիրիայի կառավարական ուժերի երեք հրամանատարներ: