Հայաստանը ռադիոտեղորոշիչ ռադարներ կգնի Հնդկաստանից
Հայաստանը Հնդկաստանի հետ 40 մլն դոլարի գործարք է կնքել ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգերի ձեռքբերման համար, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։
Ըստ կայքի, Հնդկաստանն արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգի մատակարարումը Հայաստանին, ինչը լուրջ խթան է պաշտպանական ոլորտում Made in India կառավարական ծրագրի համար։
Ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:
Կայքը, Հնդկաստանի կառավարությունում իր աղբյուրին հղումով նշում է, որ Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն փորձարկումներից հետո հայկական կողմը կանգ է առել հնդկական փորձարկված ռադիոտեղորոշիչ համակարգի վրա։