Համերգի ժամանակ Մադոննան ընկել է աթոռից
Փարիզի վերջին համերգի ժամանակ երգչուհի Մադոննան կրկին ընկել է բեմի վրա, սոցցանցերում հայտնել են դահլիճում ներկա հանդիսատեսները:
«Իմ ընկերը, որը հինգշաբթի օրն այցելել է Մադոննայի շոուն, ինձ ասաց, որ Vogue երգի վերջում նա նստել է աթոռին եւ ընկել է հատակին: Պարուհին ստիպված է եղել օգնել նրան բարձրանալ, բայց հետո նա լաց է եղել եւ չի կարողացել կանգ առնել»,-Twitter-ում գրել է երգչուհու երկրպագուներից մեկը։
Սակայն պարզվել է, որ միջադեպը նկատել են ոչ բոլոր հանդիսատեսները։
«Ես այնտեղ եմ եղել եւ չեմ հիշում, որ նա վայր ընկնի։ Բայց այո, նա լաց էր լինում, երբ պատմում էր մեզ իր ցավի մասին»։
«Նա չի ընկել։ Ես այնտեղ էի»։
«Դա ավելի շատ նման էր, ասես նա թեք նստեց աթոռին եւ ընկավ: Չեմ կարծում, որ բոլորը նկատել են», - վիճում է հանդիսատեսը։
«Ես ենթադրում եմ, որ կախված նրանից, թե որտեղ եք նստել, դուք տեսել եք միջադեպը։ Ոմանք կարծում են, որ նա ընկել է, մյուսները կարծում են, որ դա չի եղել։ Բայց բոլորը, կարծես, համաձայն են, որ նա հոյակապ էր», - ամփոփել է փոփ-դիվայի երկրպագուն։
Ինչպես գրում է Daily Mail-ը, շաբաթ օրը Մադոննային Փարիզի փողոցում տեսել են ձեռնափայտով։ Երգչուհին մեքենային էր մոտենում, կրում էր մուգ բաճկոն։ Պարբերականի տվյալներով՝ 61-ամյա երգչուհին ստիպված է եղել չեղյալ հայտարարել 14 համերգ՝ ծնկահոդի վնասվածքից հետո «աննկարագրելի ցավի» պատճառով, որը նա ստացել էր անցյալ տարի: Նախատեսված 79-ից մնացել է եւս ութը։ Հարցազրույցներից մեկում աստղը պատմել է, որ ամեն օր 6 ժամ է անցկացնում վերականգնման համար եւ «հրաշք» է անվանել, որ իրեն հաջողվել է շրջագայության ընթացքում այդքան հեռու գնալ:
Տեսանյութն՝ այստեղ: