Տղամարդկանց 7 տեսակ, որոնցից պետք է խուսափել
Նա, ում պետք է ուղղել
Տվյալ տղամարդն ունի ներուժ։ Դուք կնկատեք դա և կգիտակցեք, որ այն ինչի կարիքը նա զգում է, Ձեր կողմից մի փոքր սերն ու քնշությունն է, որպեսզի խթանեք նրա պոտենցիալը:
Միգուցե նա աշխատանքից գլուխ չի հանում, միգուցե ծխում կամ խմում է մի փոքր շատ, միգուցե նա ինքնասիրության պակաս ունի, չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում կյանքից, կամ միգուցե ծույլ է: Կարևոր չէ, թե ինչ. եթե ցանկանում եք լինել նրա հետ, ապա պետք է հետաքրքրվեք նրանով և նրանից ստանաք այն ինչ ցանկանում եք:
Բայց դրանից ոչ մի բան դուրս չի գա, քանի որ նա չի փոխվի, վեթե նա պատրաստ չէ:
Եթե հիմա նա այն չէ, ինչ Դուք ուզում եք, ապա բաց թողեք նրան և փնտրեք նրան, ով իդեալ կլինի Ձեզ համար հիմա, ոչ թե ենթադրյալ ապագայում:
Նա, ով չի սիրում անկեղծ զրուցել
Նման մարդը չի կարող կիսել Ձեր հույզերն ու ապրումները: Նա ուշ է վերադառնում տուն և նույնիսկ մտքով էլ չի անցնում զանգել և զգուշացնել Ձեզ: Դուք կարող եք օրերով նրանից զանգեր կամ հաղորդագրություն չստանալ: Նա ուղղակի չի մտածում, որ շփումը կարևոր է: Եվ եթե նա չի խոսում Ձեզ հետ անգամ առօրյա թեմաներից, ապա նրանից անկեղծություն մի՛ սպասեք։
Կնամոլ
Այո, նա կարող է սիրել Ձեզ և ևս մի քանի կանաց միաժամանակ: Ձեզ հետ ունեցած հարաբերությունը կարող է նույնքան հիանալի լինել, ինչպես և մյուս կանանց հետ: Դուք երբեք չեք լինի միակը նրա կյանքում, քանի որ նա ուղղակի այդպես չի կարող: Նրա համար կարևոր է բազմազանությունը, ոչ թե միամուսնական հարաբերությունները:
Տղամարդ, ով չի կողմնորոշվում
Տղամարդու այս տեսակին հեշտ է սիրահարվել:Նա մի փոքր ցրված է, ինչն էլ նրան առեղծվածային է դարձնում : Նրան հետաքրքիր է Ձեր կարծիքը, դրա հետ մեկտեղ՝ նա երես է տալիս Ձեր ներքին «ես»-ին: Նա ասում է, որ ուզում է մի բան, բայց նրա գործերը այլ բան են ասում: Ժամանակի ընթացքում Դուք կձանձրանաք գուշակել, թե ինչ է նա ուզում, և քանի նա չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում, Դուք չեք կարող նրան երջանկացնել:
Տղամարդու այս տեսակը սիրում է հարաբերությունների սկիզբը` սիրախաղը, գայթակղիչ հաղորդագրությունները, սիրահետելու ժամանակահատվածը:
Միշտ տառապող տեսակ
Տղամարդու այս տեսակը տառապել է նախորդ սիրուց, փոքր ժամանակ ստացած վնասվածքից կամ էլ իր կյանքում տեղի ունեցած այլ դժբախտ պատահարից: Նա ինքն իրեն զոհ է դարձրել և անընդհատ բողոքում է:
Այո, շատ հեշտ է նրան խղճալը: Նա թվում է այնքան անկեղծ ու անօգնական: Դուք նրան պետք եք, և դա շատ գայթակզիչ է, բայց եղեք զգույշ նա կարող է դառնալ Ձեր հուզական վամպիրը և խլել Ձեր ողջ էներգիան: Ավելի լավ է մնալ ընկերների հետ և թողնել նրան ինքն իրեն հաղթահարել սեփական խնդիրները:
Ինքնասիրահարված մանիպուլյատոր
Տղամարդու ամենավտանգավոր տեսակն է: Չափազանց հմայիչ է և հրապուրիչ, հատկապես սկզբում:Նա գիտի՝ ինչպես գրավել կնոջը, և կասի Ձեզ այն ինչ Դուք ցանկանում եք լսել:
Չնայած բոլոր տագնապ հարուցող հատկանիշների, կանայք վազում են նրանց հետևից այն արագությամբ, ինչպես թիթեռներն են լույս աշխարհ գալիս: Այո, միգուցե նա սիրում է Ձեզ, բայց ինքն իրեն ավելի շատ է սիրում: Նա չի կարեկցում մյուսներին և եթե Դուք կասկածեք նրան, նա կստիպի Ձեզ մտածել, որ դուք խանդոտ, խելացնոր , հիստերիկ եք: Ուղղակի հեռացեք նրանից՝ անկախ այն բանից թե ինչքան ուժեղ եք սիրահարված: