Ինչպես են իրենց զգացմունքները ցուցադրում Կենդանակերպի նշանները
Խոյ
Մարդու բնավորությունը, հատկապես Խոյերի նման էմոցիոնալ մարդու, միշտ մութ անտառ է շրջապատի համար: Խոյերն իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում, ընդ որում՝ դրա համար կարող են միլիոնավոր պատճառներ լինել եւ բոլորն էլ իրական: Վիրավորական արտահայտությանը նրանք կարող են նույնքան վիրավորական պատասխան տալ, բայց կարող են նաեւ լռել՝ հանուն հանգստության եւ կարգուկանոնի:
Ցուլ
Ցուլերը բավական էմոցիոնալ են: Երբ սթրեսի կամ դեպրեսիայի մեջ են, ցանկացած բացասական բանի նրանց արձագանքը չափազանց բուռն է: Երբ Ցուլերը վատ են զգում, ավելի լավ է նրանց հետ գործ չունենալ, բայց ոչ բոլորն ու ոչ միշտ են կարողանում հասկանալ նրանց տրամադրությունը: Իսկ սովորաբար Ցուլերն իրենց էմոցիաները հանգիստ են արտահայտում:
Երկվորյակ
Երկվորյակներին վերլուծելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զարմացնում են: Նրանք կարող են կա՛մ չափազանց իմպուլսիվ լինել, կա՛մ ամեն ինչ թաքցնել: Այդ պատճառով նրանց հետ դժվար է գոյակցել, քանի որ չգիտես, թե ով է հիմա քեզ հետ զրուցում. մարդ, որը երբեք ցույց չի տա զգացմունքները, թե՞ մեկը, ով կարող է մեկ ակնթարթում զայրանալ անիմաստ ինչ-որ բանի համար: Ամեն դեպքում, նրանց տրամադրությունը գուշակելը շատ դժվար է:
Խեցգետին
Երբ Խեցգետիններին հաջողվում է ազատվել ծուլությունից, նրանք կարող են խոսել իրենց մասին, իրենց զգացմունքների մասին, բայց հիմնականում Խեցգետիններին հարկավոր է դիտել, ոչ թե լսել: Մարմնի լեզուն միշտ մատնում է նրանց: Երբ նյարդայնանում են, նրանք փքվում են, սկսում են արագ-արագ խոսել: Մի խոսքով՝ հետաքրքիր ներկայացում է: Երբեմն նրանց մեջ կուտակված բացասականը սարսափ է առաջացնում: Իսկ երջանկությունը Խեցգետինները չափազանց զուսպ են ցուցադրում. նրանց համար դա տաբու է:
Առյուծ
Առյուծների մեծ մասի հոգեկան առողջության վիճակը հարցականի տակ է, քանի որ մանկությունից նրանց մեծ մասը շատ էմոցիոնալ է: Առյուծներին հազվադեպ է հաջողվում հանգիստ արձագանքել բացասականին եւ դրական էմոցիաներն արտահայտել առանց ցատկոտելու եւ ուրախ ճիչերի: Առյուծները կարող են ժլատ լինել փողի հարցում, բայց ազատորեն ցուցադրում են զգացմունքները: Նրանք թքած ունեն, թե ինչ կմտածեն ուրիշները:
Կույս
Կույսերի գլխավոր թշնամին բացասական էմոցիաներն ու սթրեսն են: Երբ Կույսերը հոգնած են կամ ինչ-որ մեկն ափերից հանել է նրանց, ատոմային պատերազմից էլ վտանգավոր են: Միաժամանակ, նրանց առավելագույն կայուն են արտահայտում իրենց սերը: Եթե նրանց ամեն ինչ դուր է գալիս, ցանկացած օր եւ ցանկացած պահի Կույսերը միանման հաճելի, ջերմ ու բարեսիրտ կլինեն:
Կշեռք
Երբ Կշեռքները զայրացած են, իսկապես վտանգավոր են, քանի որ շատ բուռն են արտահայտում իրենց զգացմունքները: Մնացյալ ժամանակ նրանք գրեթե միշտ հանգիստ են: Իհարկե՝ բոլորս էլ մարդ ենք, եւ կարող ենք ավելորդ բան ասել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց Կշեռքները միշտ զգուշորեն են արտահայտում իրենց զգացմունքները: Նրանք ուղղակիորեն ասում են, որ նեղացրել եք իրենց, կամ ոգեշնչել, կամ ստիպել հրճվել: Նրանք ներքուստ կարող են փոթորկվել, բայց արտաքուստ դա նկատելի չի լինի:
Կարիճ
Կարիճների մոտ ամենաշատը բացասական էմոցիաներ են առաջացնում ֆինանսական դժվարություններն ու առողջական խնդիրները: Այդ դեպքում նրանք առավելագույնս բացահայտ արտահայտում են իրենց զգացմունքները: Առաջին դեպքում նրանք նյարդայնանում են, երկրորդ դեպքում՝ խորը դեպրեսիայի մեջ ընկնում: Մնացյալ ամեն ինչ, եթե նույնիսկ նրանց անհանգստացնում է, չի կարող հունից հանել:
Աղեղնավոր
Աղեղնավորները զարմանալիորեն հաջողակ են: Նրանք զգում են հաջողության մոտենալն ու կարողանում են այն իրենց նպատակներին ծառայեցնել: Հենց այդ պատճառով նրանք հազվադեպ են իրենց թույլ տալիս կոպիտ արտահայտել զգացմունքները: Նրանք երբեք այնքան էմոցիոնալ չեն լինի՝ ինչ-որ մեկին իրենց գործողություններով վիրավորելու համար: Եթե շատ ջանաք, կարող եք նրանց սադրել, բայց Աղեղնավորները, միեւնույն է, արագորեն կհավաքեն իրենց:
Այծեղջյուր
Այծեղջյուրները պետք է մշտապես ամրապնդել իրենց կենսադաշտը, հակառակ դեպքում կարող են իրենք իրենց քայքայել բացասական էմոցիաներով: Այծեղջյուրներին դժվարությամբ է հաջողվում զսպել զայրույթը, տխրությունը, ապրումները, փոխարենը նրանք կարող են իրենց մեջ պահել ուրախությունը: Սա բացատրում է այն փաստը, որ մարդկանց մեծ մասը կարծում է, որ Այծեղջյուրները զուրկ են էմոցիաներից:
Ջրհոս
Ջրհոսները միշտ ցուցադրում են իրենց էմոցիաները, բայց պատրաստ են ներողություն խնդրել դրա համար: Նրանք գիտեն, որ բառերը, ինչպես նաեւ գործողությունները կամ մտքերն ազդում են ճակատագրի վրա: Այս մարդիկ սնահավատ են, այդ պատճառով կարողանում են ներողություն խնդրել: Նրանք պարզապես չեն ուզում բոլորի հետ վեճի մեջ լինել: Ջրհոսներն իրենց զգացմունքներն արտահայտում են արարքներով, ոչ թե խոսքով կամ բռունցքներով:
Ձկներ
Ձկներին մշտապես թվում է, որ իրենց կյանքում սեւ շրջան է սկսվել, եթե ինչ-որ վատ բան է տեղի ունեցել: Երբ նրանց համար լավ է, ի սրտե ուրախանում են՝ բոլորին ցույց տալով, թե որքան երջանիկ են: Ցանկացած բացասական բան նրանք փշերով են ընդունում: Ձկները ձգտում են իրենց ներսում պահել ցանկացած էմոցիա, բայց ոչ միշտ է ստացվում: Հաճախ նրանց բացասական էմոցիաների մասին կարելի է գուշակել նրանց դեպրեսիվության աստիճանից:
Աղբյուրը՝ dailyhoro.ru