Ամենավտանգավոր մարդը նա է, ով վախենում է սեփական ստվերից. Քիանու Րիվզ
Սեպտեմբերի 2-ը դերասան Քիանու Րիվզի ծննդյան օրն է : Նա դարձավ 49 տարեկան: Իր դերասանական կարիերան նա սկսել է թատրոնից` 9 տարեկանում: Դերասանին մեծ հռչակ բերեցին հատկապես «Արագություն», «Մատրիցա» և «Սատանայի փաստաբանը» ֆիլմերը: Դերասանը երբեք ամուսնացած չի եղել: 1999 թ-ին նա իր սիրելիից՝ Ջենիֆեր Սայմից աղջիկ էր ունեցել, սակայն վերջինս մահացած էր ծնվել, իսկ երկու տարի անց Ջենիֆերն է մահանում ավտովթարի պատճառով:
Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանն ասել է.«Ամենավտանգավոր մարդը նա է, ով վախենում է սեփական ստվերից:
Իմ բոլոր սիրավեպերը շատ վառ են եղել, բայց կարճ են տևել: Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Չէ որ ես նրանց մշտական սեր չեմ խոստանում»: