Անսպասելի խոստովանություն․ Տարզանն ակնարկել է Նատաշա Կորոլյովայի հետ ամուսնալուծության մասին
Սերգեյ Գլուշկոն, որն առավել հայտնի է Տարզան կեղծանվամբ, ակնարկել է ամուսնալուծության մասին: Իվան Ուրգանտի շոուին հայտնի պարողը ներկայացել է առանց կնոջ՝ Նատաշա Կորոլյովայի։
Սերգեյը խոստովանել է, որ դեռ չի սկսել սիրելիին անակնկալ պատրաստել մարտի 8-ի համար, որի ֆոնին հաղորդավարը պարողին առաջարկել է իր ձեռքերով նվեր պատրաստել հենց ստուդիայում, օրինակ՝ ծաղկաման:
Իվանն ու նրա հյուրը նստել են, սկսել պատրաստել սակայն ինչ-որ պահի հաղորդավարի մոտ տհաճություն է տեղի ունեցել. Կավից պատրաստված նրա ծաղկամանը կոտրվել է։ Ուրգանտը բողոքել է, որ իր ծաղկամանը «լքեց» իրեն, բայց Խլուշկոն հանկարծակի բացահայտ նկատել է․ «Այդպես լինում է։ Սովորոբար կանայք հեռանում են ամուսիններից»։
Սեգեյի երկրպագուներն այս ամենի մեջ երգչուհու հետ բաժանության ակնարկ են տեսել, գրում է «7Дней.ру»-ն։