Բրեդ Փիթն ու Սթիվ Մակքուինը՝ Տելուրիդեի միջազգային կինոփառատոնում
Աշնանը տեղի ունեցող Տելուրիդեի միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարիները» ֆիլմը: Ֆիլմի ներկայացման նախաշեմին այն ներկայացրել են գլխավոր դերակատարներ՝ Բրեդ Փիթը և Մայքլ Ֆասբենդերը: Փառատոնին ներկայացվելու են նաև 25 կարճամետրաժ և 25 լիամետրաժ ֆիլմեր: Ընդհանրապես, այս փառատոնին մասնակցելը մեծ պարգև է համարվում ֆիլմի ստեղծագործական անձնակազմի և դերասանների համար: Ֆիլմը ներկայացնելուց բացի, Բրեդն ու Մայքլը քննարկել են իրենց կատարած աշխատանքը, ինչպես նաև կիսվել են, թե ինչ փորձ են ձեռք բերել նրանք այդ ֆիլմում նկարահանվելու ընթացքում: