Նադեժդա Բաբկինան անկեղծացել է Լերա Կուդրյավցևայի հեղինակային «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում (Տեսանյութ)
69-ամյա ժողովրդական և էստրադային երգչուհի Նադեժդա Բաբկինան պատասխանել է մի շարք անկեղծ հարցերի НТВ հեռուստաալիքի «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում:
Եթերում երգչուհին պատմել է իր անձնական կյանքի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ ինքն իսկապես երջանիկ է քաղաքացիական ամուսնության մեջ։ Ինչպես Ալլա Պուգաչովան, Բաբկինան նույնպես իրենից բավականին երիտասարդի հետ է: 39-ամյա Եվգենի Գորշեչկովը, որն օգտագործում է Ժենյա Գոռ կեղծանունը, տարիքով ընկերուհուն իսկապես երջանիկացնում է: Չնայած, որ զույգը պաշտոնապես չի գրանցել ամուսնությունը, Գոռն ընտրյալին թանկարժեք մատանի է նվիրել: Նադեժդան թանկարժեք նվերը ստացել է հեռուստադիտողների առջեւ:
«Ահա Ժենյան ինձ մատանին նվիրեց։ Այս քարն իսկական տոպազ է», - հայտարարել է Բաբկինան։ Չնայած չարախոսների մշտական քննադատությանը զույգն արդեն 16 տարի ապրում է քաղաքացիական ամուսնությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում: