Իսկ ոչինչ, որ Քանյեն դեմ է. Քիմ Քարդաշյանը կրկին ներկայացել է անկեղծ հանդերձանքով
Քիմ Քարդաշյանը սիրում է մերկանալ նույնիսկ այն դեպքում, երբ Քանյե Ուեսթը կտրականապես դեմ է կնոջ նման պահվածքին։
Տիկին Քարդաշյան-Ուեսթը կրկին անտեսել է ամուսնու պահանջը։ Սեւահեր աստղն իր երկրպագուների հետ կրկին անգամ կիսվել է լուսանկարով, որը շատ կրքոտ է ստացվել։
Հրապարակված կադրում Քիմը կրում է իր սեփական բրենդի կրծկալ եւ մարմինն ընդգրկող լեգինսներ։ Նստել է սեղանի եզրին եւ բաժակով ինչ-որ բան է խմում։
Քիմ Քարդաշյանը նայում է ուղիղ տեսախցիկին։ Նրա զգեստն ընդգծել է սլացիկ ու փարթակ կազմվածքը։ Երկրպագուներին հիացրել է աստղի լուսանկարով եւ մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Անհնար գեղեցկություն», «Ռումբ», «Կրակ», «Քեզ կարելի է անվերջ նայել»: