Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին երկրում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, եթե Թեհրանը դիմի օգնության համար, հաղորդում է AFP-ն:
«Եթե մենք կարող ենք օգնել իրանցիներին այդ խնդիրը լուծելու հարցում, մենք, անշուշտ, պատրաստ ենք անել դա: Նրանք պետք է միայն խնդրեն այդ մասին: Մենք հիանալի պրոֆեսիոնալներ ունենք»,-ասել է Թրամփը:
Ներկայումս վիրուսը տարածվել է 61 երկրներում, ինչը հրահրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը բարձրացնել ռիսկի գնահատականը մինչեւ ամենաբարձր մակարդակը:
Շաբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է ինը նոր մահվան դեպքերի մասին, որոնց ընդհանուր թիվը հասել է 43-ի:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները Վաշինգտոն նահանգում շաբաթ հաստատել են կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքը: