Ոսկեպարը այս գիշեր շուրջ 2 ժամ գնդակոծվել է
Մարտի 1-ի լույս գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։
Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։
Նա հայտնեց, որ գնդակոծել են «գիշերը ժամը 3-ից 4-ի կողմերը, տևել է մոտ 2 ժամ»։
Սերոբ Մախսուդյանը նշեց, որ տուժածներ չկան, «միայն գյուղի բնակիչներից մեկի տան պատին է գնդակը կպել, վնասել»։