Երևանում կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քանի քաղաքացու տեղափոխում են եվրոպական չափանիշներին համապատասխան հատուկ բուժտեխնիկայով կահավորված կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։
Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին»։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի:
Նշենք, որ հենց հիմա ընթանում է ՀՀ Առողջապահության նախարարի մամլո ասուլիսը: