Թուրք զինվորն այլեւս չպետք է արաբական անապատների համար արյուն թափի. Աթաթուրքի խոսքերը համացանցում են
Սիրիայի Իդլիբում 36 թուրք զինվորական սպանությունից հետո սոցկայքերի թուրքական տիրույթում օգտատերերից շատերը վրդովված են, որ թուրք զինվորները Սիրիայում զոհվում են հանուն ոչ մի բանի։
Թուրք օգտատերերից շատերը իրենց էջերում կիսվում են դեռեւս 1930–ին Թուրքիայի հանրապետության հիմնադիրի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հայտնի արտահայտությամբ. «Թուրք զինվորն այլեւս չպետք է արաբական անապատների համար արյուն թափի»։