Ուսերը բաց վերնաշապիկ, ջինսե տաբատ․ Էվա Խաչատրյանի հրապուրիչ կերպարը
Երիտասարդ դերասանուհի Էվա խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակած կադրում Էվան առօրյա կերպարում է․ կրում է ուսերը բաց, ամառային, սեւ երանգի շապիկ, մոխրագույն ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացրել են կիսաերկարաճիտները։ Դերասանուհին վարսերը հավաքել է, վառ շրթներկ ընտրել։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։