Մորթե վերարկու, վառ շրթներկ․ Շողեր Թովմասյանի ձմեռային կերպարը
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով ձմեռային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Երիտասարդ մայրիկը կրում է մորթե վերարկու, մուգ արեւային ակնոց։ Շողերն արձակել է վարսերն ու վառ շրթներկ ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։