Լյայսան Ուտյաշեւայի արկածները՝ Փարիզից (վիդեո)
Հաղորդավարուհուն առաջին անգամ հրավիրել են Փարիզի Saint Laurent բարձրակարգ նորաձեւության տուն։ Պավել Վոլյայի կինը ընդունել է հրավերը եւ մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք։ Հաջորդ օրը նա տրամադրել է իրեն եւ նկարահանել այն տեսանյութը։
Առավոտյան մարմնամարզուհին մարզանք է արել։ Դրանից հետո ճաշել է ռեստորանում, որտեղ նրան շատ է ուր եկել բանջարեղենային ապուրը։ Ցերեկը աստղային մայրիկը շրջել է քաղաքում։ Իսկ երեկոյան Ուտյաշեւան այցելել է փարիզյան հանրահայտ Crazy horse կաբարեն։
«Չէի կարող շրջանցել այս շոուն։ Գեղեցիկ աղջիկներ, լույսով խաղ, շատ էրոտիկ ... շատ», - գնահատել է Լյայսանը։
Մեկնաբանություններում երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ հեռուստաաստղը կտրել է մազերը։ Հետեւորդները նշել են, որ նոր սանրվածքը նրան ոճ ու նրբություն է հաղորդում։
Աղբյուրը՝ 5канал
Լուսանկարը՝ Instagram