ՌԴ ԱԳՆ-ն պատմել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով բանակցությունների արդյունքների մասին
ՌԴ ԱԳՆ-ն պատմել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով բանակցությունների արդյունքների մասին: Բանակցությունները կայացել են Անկարայում փետրվարի 26-28-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են քննարկել կոնկրետ քայլեր՝ ուղղված Իդլիբի ապաէսկալացիայի գոտում իրավիճակի կայունացմանը՝ հիմնված 2017 թվականի մայիսի 4-ի եւ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագրերի վրա:
Նշվում է , որ երկու կողմերը հաստատել են հակվածությունը լարվածության նվազեցմանն ու ահաբեկիչների դեմ պայքարի շարունակմանը:
Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են սկսել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ գնդակոծման են ենթարկվել այդ թվում թուրք զինվորականները, որոնք չպետք է այնտեղ գտնվեին: