Պենտագոնը համաձայն չէ Թուրքիայում Patriot տեղակայելու Պետդեպի նախաձեռնության հետ
Պենտագոնը համաձայն չէ Թուրքիայում Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու Պետդեպարտամենտի նախաձեռնության հետ, գրում է Politico-ն:
Հղում անելով տվյալ գործից տեղյակ 4 անձանց՝ պարբերականը նշում է, որ Թուրքիայի իշխանությունների պահանջը բավարարել պնդում է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Սակայն Պենտագոնի պաշտոնական անձինք մտահոգված են այդ քայլի գլոբալ հետեւանքներով»,- Թուրքիայի պահանջի եւ Ջեֆրիի կոչերի մասին ասել է պարբերականի աղբյուրներից մեկը, որը ծանոթ է ԱՄՆ վարչակազմում միջգերատեսչական քննարկումների ընթացքին:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ջեֆրին ոչ միայն կողմ է Թուրքիայի պահանջների իրականացմանը, այլ նաեւ հարց է բարձրացնում Իդլիբում ԱՄՆ մասնակցությամբ թռիչքների համար փակ գոտու ստեղծման մասին, սակայն ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի սպաներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկները: «Նման քայլը վատ նախադեպ կստեղծեր եւ չէր փոխի ռուսների եւ սիրիացիների հաշվարկները»,- ասվում է հոդվածում: