Ռոդրիգեսը երկար սպասեց․ Ջենիֆեր Լոպեսը որոշել է ճոխ հարսանիք անել (Լուսանկարներ)
50-ամյա Ջենիֆեր Լոպեսը երջանիկ է 44-ամյա պրոֆեսիոնալ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ հարաբերություններում, որը նրան ամուսնության առաջարկություն է արել անցյալ տարվա մարտին: Երկրպագուները սպասում էին, որ զույգը շատ արագ ճոխ հարսանիք կանի, սակայն Ջենիֆերը հանուն կարիերայի հետաձգել է այն: Վերջին ամիսների ընթացքում նա լիովին տրվել է աշխատանքին. նկարահանվել է ֆիլմում, թողարկել է նոր երգեր եւ համերգներ է ունեցել ամբողջ աշխարհում։
Աղբյուրների խոսքերով՝ բեյսբոլիստը ըմբռնումով է մոտեցել սիրելիի հավակնություններին եւ համբերատար սպասել:
«Նրանք միմյանց աներեւակայելի երջանիկ են դարձնում։ Ջեյ Լոն գտել է իր երազանքների տղամարդուն։ Ալեքսը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց նրա, իսկ նա առանց Ալեքսի։ Երկուսն էլ անհամբերությամբ սպասում են, թե երբ են միմյանց անվերջ միասին լինելու երդում տալու», — պատմել է աստղային զույգի ընկերը։
«Տոնակատարության պլանավորումը Ջենիֆերի համար այժմ առաջնային է», - աղբյուրի խոսքը մեջբերել է Daily Mail-ը։
Երգչուհու եւ մարզիկի ամուսնության արարողությանը, բացի հարազատներից եւ ընկերներից, հրավիրված կլինեն նրանց նախկին սիրեցյալները: Հավատարմության երդումներ Ջենիֆերն ու Ալեքսը մտադիր են փոխանակել օվկիանոսից այն կողմ։ «Դա երկար թռիչք կլինի», - ասել է Ռոդրիգեսը: Փոփ դիվային խորան կուղեկցի նրա որդին՝ Մաքսը։