Քլոե Քարդաշյանը գովազդել է սեփական բրենդի հագուստը՝ մերկացնելով դեկոլտեի հատվածը
Քլոե Քարդաշյանը ցուցադրել է սեփական՝ Good American ապրանքանիշի կոմբինեզոնը, ընդ որում՝ բավականին անկեղծ կերպով։
Նա հրաժարվել է կրծկալից՝ բացելով դեկոլտեի հատվածը եւ կերպարը համադրելով թանկարժեք զարդերով․ թանկարժեք մանյակ, որի վրա առկա է True գրությունը (դստեր անունն է) եւ 500 հազար դոլար արժողությամբ ադամանդե վզնոց:
Գործարար կնոջ երկրպագուներին հիացրել է նրա կերպարը։ «Շքեղ մարմին», «Դու կատարյալ կուրծք ունես», «Հիանալի տեսք ունես», «Ես մի քիչ նախանձում եմ քեզ», — գրել են երկրպագուները: