Մոսկվայում ի հայտ է եկել ինքնաշեն «բետամոբիլ»
Ինքնաշեն «բետամոբիլի» սեփականատերը փետրվարի 22-ին մեքենան ՃՈ աշխատակիցների կողմից կանգնեցնելուց հետո հայտնել է, որ վճարել է տուգանք եւ հետ ստացել իր «տեղաշարժի միջոցը, որը նման է արտասահմանյան կոմիքսների հերոսի տրանսպորտին»:
«Տուգանել են երկու հոդվածով եւ 40 հազար ռուբլով: Տուգանքը վճարել ենք, մեքենան հետ վերցրել: Այժմ այն ինձ մոտ է»,-ասել է սեփականատեր Ալիշեր Փանքը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:
Նա պատմել է, որ «սուպերհերոսական մեքենայի» թափքը ներմուծվել է ԱՄՆ-ից 2018 թվականին, այնուհետեւ Ռուսաստանից վեց ինժեներներ ամբողջացրել են մեքենան, որն այժմ ունի համաշպարհային հայտնի ապրանքանիշի շարժիչ: Մեքենան տեխնիկապես ամբողջովին պիտանի է շահագործման համար, սակայն Ռուսաստանում այն չի հաջողվել հաշվառել չափսերի պատճառով: