Մարտի 1-ից Նյու Յորքում կարգելվեն պլաստիկե փաթեթները
Նյու Յորքում պլաստիկե փաթեթների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Պլաստիկի թափոնների կրճատմանն ուղղված օրենքն ընդունվել է անցած տարի, հաղորդում է Americaru-ն:
Մարտի 1-ից սկսած Նյու Յորքի մթերային խանութներն ու այլ առեւտրի կետերն այլեւս չեն տրամադրի պլաստիկե փաթեթներ իրենց հաճախորդներին: Ամեն տարի Նյու Յորքում օգտագործվում է ավելի քան 23 միլիարդ այդպիսի իր, այդ իսկ պատճառով մեգապոլիսն ունի մեծ դերակատարում պլաստիկի թափոններով մոլորակն աղտոտելու հարցում:
«Այդ փաթեթներն օգտագործելն ազդում է ինչպես մեր համայնքների, այնպես էլ շրջակա միջավայրի վրա: Մենք տեսնում ենք դրանք ամենուր՝ ծառերի վրա, աղբի շրջանում մեր թաղամասերում եւ օվկիանոսում»,-նշել է նահանգապես Էնդրյու Կուոմոն:
Այժմ Նյու Յորքի բնակիչները ստիպված կլինեն օգտագործել կամ բազմանգամյա օգտագործման պայուսակներ, կամ թղթե տոպրակներ, եթե դրանք հասանելի են խանութում: