Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով
Իրանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կդադարեցնի լսումները երկրում կորոնավիրուսի պատճառով, ուրբաթ հաղորդել է խորհրդարանի անդամ Մոհամադ Ալի Վակիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ շաբաթ ղեկավարությունը որոշում է կայացրել չանցկացնել հանրային լսումներ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով»,-մեջբերում է ԻՍՆԱ գործակալությունը: Պատգամավորի խոսքով՝ «բյուջեի քննարկումները կհետաձգվեն մեկ շաբաթով»:
Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր երկրում նոր կորոնավիրուսի բռնկման մասին: Վարակվածներ են հայտնաբերվել Կում քաղաքում: Պաշտոնական տեղեկություններով՝ Իրանում վարակվելու դեպքերը հասել են 388-ի, ընդ որում՝ գրանցվել է առնվազն 34 մահ: