«Աննան է ընտրել». Էնրիկե Իգլեսիասը երեխային ռուսական անուն է տվել
Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը նորածին դստերը ռուսական գոյություն չունեցող անուն է տվել՝ Մաշան (ոչ Մարիա)։ Այս մասին արտիստը հայտնել է Lenta.ru-ի թղթակցին։
«Դստերս տվել ենք Մաշա անունը։ Ռուսական անունն Աննան է ընտրել, եւ այն ինձ շատ է դուր գալիս։ Աննայի օգնությամբ ես ռուսերեն եմ սովորում եւ արդեն կարողանում եմ քիչ-քիչ խոսել դրանով։ Տանը մենք խոսում ենք երեք լեզվի խառնուրդով՝ իսպաներեն, ռուսերեն եւ անգլերեն։ Հույս ունեմ, որ մեր երեխաները ազատորեն կտիրապետեն բոլոր երեք լեզուներին եւ տարբեր մշակույթների հետ շփվելու հնարավորություն կստանան»,- Իգլեսիասի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Ի դեպ, ռուս թենիստստուհի Աննա Կուրնիկովան եւ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասնը հունվարի 30-ին դուստր են ունեցել։ Նրանք երեք երեխա ունեն։ Զույգը մեծացնում է նաեւ երկվորյակներ Նիկոլասին ու Լյուսիին։