ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետեւողական աշխատանքը Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին եւ գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»,-ասված է վարչապետի հեռագրում: