Մահացել է ռուսական Սու-34 կործանիչի նախագծող Ռոլան Մարտիրոսովը
Մահացել է ռուսական Սու-34 կործանիչի նախագծող Ռոլան Մարտիրոսովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա 84 տարեկան էր: Հուղարկավորության ժամն ու ամսաթիվը հայտնի չեն:
Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը 1959 թվականին Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «Սուխոյ» ավիաշինական ձեռնարկությունում, որտեղ կարիերայի աճ է ունեցել ինժեներից մինչեւ ընկերության գլխավոր կոնստրուկտոր, մեծ ավանդ է ներդրել Սու-7ԲԿԼ, Սու-15, Տ-4, Սու-24, Սու-24Մ եւ Սու-27 ինքնաթիռների մշակման եւ սերիական թողարկման բնագավառում:
Նրա ղեկավարությամբ մշակվել եւ իրականացվել են Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Այդ տիպի ինքնաթիռներով ՌԴ-ի ռազմաօդային ուժերի օդաչուները սահմանել են յոթ համաշխարհային ռեկորդ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել, հայտարարում են «Սուխոյ»-ում:
Կյանքի վերջին տարիներին Մարտիրոսովը մշակում էր Սու-34-ի հետագա տեխնիկական բարելավումներ: