Իննա Խոջամիրյանի լուսանկարն ԱՄՆ-ից (Լուսանկարներ)
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ԱՄՆ-ում:
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի կոմբինեզոն է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, կրում է գլխարկ եւ արեւային ակնոց։ «Universal Studios... Անհավանական վայր։ Ահա, թե ինչ է նշանակում ֆիլմ նկարահանել»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին ոճային ու հմայիչ կերպարում էր։ Նա պատկերված էր գիշերային քաղաքի ֆոնին, կրում էր սեւ, կարճ զգեստ։ Իննան արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել. շուրթերը ներկված էին կարմիրով։ «Ցտեսություն անմոռանալի ու հիասքանչ Լաս Վեգաս»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։