Հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամն իր առաջին համերգն է տվել (Տեսանյութեր)
Ուիթնի Հյուսթոնը կյանքից հեռացել է 2012թ.-ին՝ 48 տարեկան հասակում, սակայն այս շաբաթ երգչուհին «վերադարձել է» բեմ։ BASE Hologram ընկերությունը Estate of Whitney E. Houston-ի հետ համագործակցությամբ ստեղծել է երգչուհու հոլոգրամը, որն օրերս համերգների շարք է սկսել Շեֆիլդ քաղաքում։
Ուիթնի Հյուսթոնի թվային կերպարը պրոյեկտվում է բեմում, ուր նաեւ ելույթ են ունենում երաժիշտներ, պարողներ եւ բեք-վոկալիստներ։ Հոլոգրամի ստեղծնողներն իրենց առաջ նպատակ են դրել փոխանցել Ուիթնիի անհավանական խարիզմատիզմը, որով նա կենդանի ելույթների ընթացքում գրավում էր հանդիսատեսին։ Այդ նպատակով ստեղծողներն ուսումնասիրել են երգչուհու համերգների բազմաթիվ ձայնագրություններ եւ հատուկ ուշադրություն հատկացնում նրա կատարման յուրօրինակությունն ու շարժումներին։
Տեսանյկութն ՝ այստեղ:
«Մենք թատերականացված համերգային փորձի նոր տեսակ ենք ստեղծում, որը կոչված է պատկերելու հրաշքը։ Երբ Ուիթնի Հյուսթոնը ելույթ էր ունենում, խարիզմատիզմի անհավանական մակարդակ ու հույզեր էր ցուցադրում. հենց դա էլ ցանկանում ենք ցույց տալ հանդիսատեսին։ Ինձ համար մեծ պատիվ է այս նախագծի միջոցով պահպանել նրա ժառանգությունը»,- ասել է նախագծի գլխավոր տնօրենը։
Թվային Ուիթնի Հյուսթոնի համերգային ծրագիրն անվանվում է «Երեկոն Ուիթնիի հետ» եւ գերազանցապես բաղկացած է նրա գլխավոր հիթերից։
Տեսանյութն՝ այստեղ:
Համացանցում արդեն հնարավոր է արձագանքներ գտնել Ուիթնիի «ուրվականի» համերգի վերաբերյալ։ Հանդիսատեսի մի մասն այս տեսարանը տարօրինակ է համարել։ Որոշները նշում են, որ հոլոգրաման լրջորեն տարբերվում է իսկական մարդուց նույնիսկ հեռվից։ Մյուսները նկատել են, որ վիրտուալ Հյուսթոնի շուրթերի շարժումները չէին համընկնում երգերի բառերի հետ։ Իսկ մի մասն էլ այն կարծիքին է, որ պարզապես գեղեցիկ չէ եկամուտ ստանալու նպատակով նշանավոր երգչուհու կերպարը շահագործելը։