Կոբի Բրայանտի քույրն ի հիշատակ եղբոր առեղծվածային դաջվածք է արել (Լուսանկարներ)
Հարազատները սգում են 41-ամյա բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջաննայի մահը։ Կոբի Բրայանտի քույրը նրանց հիշատակի տուրք է մատուցել։ Շարիա Վաշինգթոնը ցույց է տվել դաջվածքը, որն արել է նախաբազկին՝ ի հիշատակ լեգենդար եղբոր ու նրա դստեր։ Այն մամբա օձի տեսքով պատկեր է, որը գալարվում է ութ թվի կամ անվերջության նշանի տեսքով։ Կոբին անձամբ էր իր համար Սև մամբա կեղծանունը մտածել։ Այդպես էր անվանվում նաեւ բասկետբոլի նրա ակադեմիան։
Դա առանձնակի խորհրդանշական է, քանի որ ի սկզբանե Բրայանտը «Լոս Անջելես Լեյքերս»-ում խաղում էր «8» համարի ներքո։ Հետո նա այն փոխարինեց «24»-ով, որի ներքո միշտ ցանկանում էր ելույթ ունենալ։ Հետաքրքրական է, որ 2017թ.-ին երբ Կոբին NBA-ում ավարտեց կարիերան, «Լեյքերսը» շրջանառությունից հանել է երկու համարներն էլ՝ 8 և 24։ Նա դարձել է թիմի պատմության ընթացքում առաջին խաղացողը, որին առհավետ միանգամից երկու համար է կցվել։
Օձի օղակներում Շարիան երկու թիվ է տեղավորել՝ 2 և 24։ Առաջինն այն համարն է, որի ներքո հանդես էր գալիս հանգուցյալ Ջաննան։ Նա գնացել է հոր հետքերով ու մեծ ապագա էր խոստանում կանանց պատանեկան բասկետբոլում։ Երկրորդ թիվը եղբոր վերնաշապիկին առկա սիրելի համարն էր, հայտնում է Daily Mail-ը։
Վաշինգթոնը հուզիչ արտահայտվել է մահացած եղբոր ու նրա դստեր մասին։ «Մեր ընտանիքի անունից մենք միանում ենք Վանեսային, Նատալիին, Բյանկային եւ Կապրրին Կոբիի ու Ջաննայի կորստի վշտի հարցում այս դժբախտ պատահարի արդյունքում։ Մենք ունայնացած ենք մեր եղբոր, որդու, եղբոր դստեր ու թոռան մահվան պատճառով։ Մեր սրտերը լի են կարեկցությամբ բոլոր ընտանիքների հանդեպ, որոնք կորցրել են իրենց հարազատներին։ Մեր կյանքն առհավետ փոխվել է»,- նշել է Կոբիի քույրը։