«Գյավուր» բառի համար Էրդողանը պետք է նկատողություն ստանա. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նախագահից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխանիզմը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը Կարո Փայլանի՝ խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմումի մեջ շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26–ի իր ելույթով բացասական շեշտադրումով օգտագործել է «գյավուր» բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։
Կարո Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր պարտականությունը՝ դատապարտի ատելություն ու խտրականություն սերմանող այդ հայտարարությունը եւ անհրաժեշտ զգուշացում անի Էրդողանին։