Մեգան Մարքլը համբավը չփչացնելու համար չի ցանկանում ծանոթանալ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հետ
Թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո Մեգան Մարքլն ու արքայազն Հարին («պարզապես Հարի») ձգտում են շոու-բիզնեսի լիակատար մաս դառնալ։ Հիմա նրանք իրենց կյանք են դասավորում Կանդայի Վանկուվեր կղզում, բայց ծրագրում են ԱՄՆ մի քանի այց կատարել։ Սասեքսի դուքսերն ընտրում են՝ ում են ցանկանում տեսնել ընկերների նեղ շրջապատում։ Ըստ ամենայնի՝ նրանց շարքում Քարդաշյան ընտանիքի անդամները չեն լինի։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աստղային ընկերների իրենց ցուցակից առհասարակ ջնջել են Քրիս Ջեններին եւ «Քարդաշյանների ամբողջ կլանին»։ Սաsեքսի դուքսերը նոր, անկախ կյանքում չեն ծրագրում շփվել ամբողջ աշխարհում հայտնի ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է «Heat» պարբերականի աղբյուրը։
«Մեգանն ու Հարին ծայրահեղ ընտրողաբար են մոտենում այն հարցին, թե ում հետ են ժամանակ անցկացնում։ Քրիս Ջեններն, օրինակ, բազմաթիվ անգամներ փորձել է հանդիպման հասնել նախկին դուքսերի հետ, սակայն առայժմ անարդյունք։ Մեգանը չի շտապոմ կապվել Քարդաշյան ընտանիքի հետ՝ իր համբավը չփչացնելու համար»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Ի դեպ, վերջերս բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Մեգանին «խայտառակ» վարքագծի պատճառով մինի Քարդաշյան էր անվանել։ «Մեգանը ցանկանում է երկրորդ արքայադուստր Դիանա դառնալ, սակայն կավարտի որպես Քիմ Քարդաշյանի թագավորական մինի կրկնօրինակ ամբողջ խայատառակությամբ, որը բնորոշ է այդ կարգավիճակին»,- ասել է հեռուստահաղորդավարը։
Լուսանկարները՝ Getty images