ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար պետք է բոլոր մասնակից երկրների կոնսենսուսը. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար պետք է բոլոր մասնակից երկրների կոնսենսուսը: Այս մասին այսօր «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, իր հերթին, նշեց, որ այդ ուղղությամբ միտումը կարելի է դիտարկել որպես դրական քայլ՝ հաշվի առնելով ԽՍՀՄ շրջանակում պատմական ընդհանուր անցյալը:
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Իգոր Պանարինը պարզաբանեց, որ դա կապված է մեծ թվով գործընթացների հետ, այդ պատճառով նման փոփոխոթյուններ արագ չեն կարող կատարվել: Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը, իր հերթին, կոչ արեց չմանիպուլացնել այդ հարցը: