Լյուբով Ուսպենսկայան հրաժարվել է 5 մլն ռուբլուց Սոբչակի սկանդալային շոուին մասնակցության համար
Շանսոնի աստղ Լյուբով Ուսպենսյական հրաժարվել է հոնորարից Քսենիա Սոբչակի շոուում մասնակցության համար, որն ավարտվել է աղմկոտ սկանդալով։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով երգչուհուն ծանոթի՝ Մաքսիմ Զաբոլոտնիի խոսքերը։ Նա ղեկավարում է խուզարկուների գործակալությունը, որը որոնել է աստղի դստերը եւ այդ ժամանակվանից ընտանիքի հետ ընկերական հարաբերություններ է պահպանում։
«Սոբչակի շոում մասնակցության համար Լյուբով Ոսպենյսկայան գումար չի ստացել. ոչ մի դրամ։ Սկզբնապես նրան 5 մլն ռուբլի էին առաջարկում «Առաջին ալիքով» մեկ այլ շոուի՝ «Пусть говорят»-ին մասնակցելու համար, եւ նա հրաժարվել է հոնորարից։ Չի ցանկացել գումար աշխատել դժբախտության վրա, ցանկացել է միայն հասցնել իր ճշմարտությունտը ՝ որ սիրում է դստերը, որ ամբողջ կյանքում նրանով է զբաղվել եւ որ շատ է հոգնել լրագրողների հետապնդումներից։ «НТВ»-ն բառացիորեն որս է սկսել Ուսպենսկայայի ու Տատյանայի նկատմամբ. նրան գտել էին նույնիսկ Ամերիկայում։ Ուսպենսկայան համաձայնել է մասնակցել եթերին, սակայն երկու օր առաջ պարզվել է, որ կլինի այլ հաղորդում՝ «Док-ток» Սոբչակի մասնակցությամբ։ Եվ նա դրան մասնակցել է նույն պայմաններով՝ գումար չպահանջելով։ Թվում էր՝ ինչպիսի հաջողություն հեռուստատեսության աշխատակիցների համար։ Իսկ արդյունքում Ուսպենսկայային խայտառակել են նրա ազնվության ու սկզբունքայնության համար։ Դրանից հետո նա ամբողջովին կոտրված է»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է Զաբոլոտնին։
Շանսոսի թագուհու ընտանեկան դրաման սկսվել է մեկ ամի առաջ, երբ նրա 30-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, վեճից հետո փախել է տանից։ Երեք օրվա ընթացքում, մինչ դետեկտիվները որոնում էին աղջկան, որը հոգեբանական խնդիր ունի, նա հասցրել է լինել «Звёзды сошлись» թոք-շոուի եթերում, որի ընթացքում մորը մեղադրել է բռնություն գործադրելու ու վատ վերաբերմունքի մեջ։ Եվ նույնիսկ տուն վերադառնալուց հետո հեշտություն չի կայացել։ Պլակիսնան ԱՄՆ է մեկնել՝ հոր մոտ, ուր, դատելով սոցիալական ցանցերում տարօրինակ եթերներից, շարունակում է արգելված միջոցներ օգտագործել։