Ինչպե՞ս չվարակվել կորոնավիրուսով. խորհուրդներ է տալիս Թրամփը
Կորոնավիրուսով չվարակվելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տալիս լվանալ ձեռքերը եւ ընդհանրապես ձեռք չտալ ամեն ինչի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես, հավանաբար, լսել եք, ես ամեն դեպքում դա հաճախ եմ անում, բայց դուք պետք է լվանաք ձեռքերը, հետեւեք մաքրությանը: Պարտադիր չէ ձեռք տալ ամեն բազրիքի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Այսինքն՝ որոշակի բաներ, որոնց պետք է հետեւել մրսածության ժամանակ»,- հինգշաբթի ասել է նա լրագրողներին:
Թրամփը պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթ առաջ իրեն մարդ մոտեցել, որին վաղուց չէր հանդիպել:
«Նա ինձ գրկեց, համբուրեց: Ես հարցրեցի. «Քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է»: Նա ասում է. «Ոչ: Բարձր ջերմություն ունեմ եւ ուժեղ մրսածություն»: Եվ նա գրկում ու համբուրում է ինձ: Ես ներողություն խնդրեցի եւ գնացի ձեռքերս լվանալու»,- Թրամփը շփման տեսարանն է պատկերել դահլիճի ծիծաղի ներքո: