«Անմոռանալի ու հիասքանչ Լաս Վեգաս». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ԱՄՆ-ում։
Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին ոճային ու հմայիչ կերպարում է։ Նա պատկերված է գիշերային քաղաքի ֆոնին, կրում է սեւ, կարճ զգեստ։ Իննան արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել. շուրթերը ներկված են կարմիրով։ «Ցտեսություն անմոռանալի ու հիասքանչ Լաս Վեգաս»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։