«Տիկնիկ». Անահիտ Սիմոնյանն՝ էլեգանտ կերպարում
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգիչ Հայկոյի կինը սեւ պիջակ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Անահիտ Սիմոնյանը ոճային աքսեսուարներ է ընտրել՝ ժամացույց ու թեւնոց։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Գեղեցկուհիս»,- գրել է դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը։ «Տիկնիկ»,- նշել է մեկ այլ օգտատեր։