Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. ՔՊ ներկայացուցիչ
Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
«Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,-հավելել է նա:
Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հեղինակավոր արվեստագետ ընկերներ սիրելի, տեղին քննադատությունը և դրա հիմք հանդիսացող ինֆորմացիան տեղ է հասել, շնորհակալ ենք: Այնուամենայնիվ խնդրում ենք օգնել գտնել բնօրինակի հեղինակին:
Հ.Գ. Խնդրում եմ թեմայի վերաբերյալ հարցեր այս պահին չտալ, քանի որ կդժվարանամ պատասխանել»:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողը, որը ըստ նախատեսվածի պետք է ստանա 3 մլն դրամ:
«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում: