Շերի, Քիմ Քարդաշյանի և Նաոմի Քեմփբելի համատեղ լուսանկարները
Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսահոլովակ է հայտնվել 39-ամյա Քիմ Քարդաշյանի, 73-ամյա Շերի եւ 49-ամյա Նաոմի Քեմփբելի մասնակցությամբ նկարահանումներից, որոնք դարձել են «CR Fashion Book» պարբերականի նոր համարի հերոսները։ Եվ ահա լուսանկարը վերջապես հրապարակվել են։
Գեղեցկուհիները մասնակցել են ռետրո ոճի սեւ-սպիտակ ֆոտոշարքին. կադրերում նրանք 1960-ականների ոճվ սանրվածքով են եւ հանդուգն բայքերների կերպարում։ Ֆոտոշարքն անց է կացվել Լոս Անջելեսի փողոցներում, իսկ հեղինակները նորաձեւության երկու լուսանկարիչներ են ՝ Մերթ եւ Մարկուս։
Հարցազրույցում Շերը խոստովանել է, որ իրեն զարմացնում է փաստը, որ մինչ այժմ չի կորցնում հայտնիությունը ինչպես մեծ սերնդի, այլպես էլ երիտասարդության շրջանում։ Աստղի խոսքով՝ կարիերայի սկզբում ինքը նույնիսկ չէր կարող երազել այդ մասին։
Իսկ Քիմի համար այս ֆոտոշարքն առանձնահատուկ էր։ Քարդաշյանն արդեն երկար տարիներ Շերի նվիրված երկրպագուն է եւ անկեղծորեն հիանում է նրանով։ Իրապատում-շոուի աստղը ոչ միայն մշտապես գնում է երգչուհու համերգներին, այլեւ շատ բաներում ձգտում է նմանակել նրան։
Քիմը Հելոուինի ընթացքում բազմաթիվ անգամներ օգտագործել է Շերի կերպարները, ինչպես նաեւ Harper's Bazaar-ի ֆոտոշարքի համար «վերածվել է» Շերի։ «Ես միշտ նայում եմ հայ մյուս կանանց։ Ես եւ նա ընդհանուր արմատներ ունենք։ Եվ ես նրա երկրպագուն եմ»,- Շերի հանդեպ իր սերը մի առիթով բացատրել էր Քիմը։