Բաց նամակ ԵՊՀ ռեկտորին և ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանին. Որտեղի՞ց ԵՊՀ աշխատակազիմի ղեկավարին այդքան գումարներ
Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երևանի Դավթաշեն թաղամասում և շքեղ ավտոմեքենա գնել' Mitsubishi մակնիշի: Իսկ մեկ ամիս առաջ նա գնել է արդեն երկրորդ ավտոմեքենան Prado մակնիշի' 10 MM 333 համարանիշով: Հարց է առաջանում թե այդ երիտասարդը ինչ գումարներով է նման մեքենաներ և առանձնատուն գնում: Իսկ երբ ԵՊՀ ռեկտորը բարձարացնում է ուսման վարձավճարները և հայտարարում, որ դարանք ուղղվելու են դասախոսներին, միգուցե հենց սա էլ ի նկատի ունեն: ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը ԵՊՀ գնումների հանձնաժողովի նախագահն է, զբաղված է չարաշահումներով և ունի արտոնյալ կարգավիճակ: Այս երիտասարդին են պատկանում ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ, մասնավորապես՝ սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր և այլն: Սակայն Ալիկ Ղարիբյանը միայն սրանով չի սահմանափակվում. նա հսկայական գումարներ է աշխատում նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ' հայտնի ձևերով կազմակերպելով ուսանողների ընդունելությունը մայր բուհ նաև ընթացիկ քննական շրջաններում' օգտագործելով ռեկտոր Արամ Սիմոնյանի անունը: Ուսման վարձերի անօրինական թանկացման դեմ պայքարողներս պետք է բարձարցնենք նման կոռումպացված ԵՊՀ չինովնիկի աշխատանքից հեռացնելու հարցը, որպեսզի սրա նմանները չշարունակեն նպաստել վարձերի թանկացմանը' իրենց գրպանները լցնելու նպատակով: Սեպտեմաբերի 2-ին ԵՊՀ-ի մոտ ընդդեմ ուսման վարձերի թանկացման ակցիայի ժամանակ կբարձարցնենք նաև կոռումպացված աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի հրաժարականի հարցը:
Վահան Մարտիրոսյան. ֆեյսբուք