«Անչափ գեղեցիկ». Զարուհի Բաբայանի ու դստեր ջերմ լուսանկարը
Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ պարուհի եւ դերասանուհի Սոֆի Դեւոյանի հետ։ Մայր ու դուստր կադրում սեւ բլուզներ են կրում եւ արտահայտիչ շպար են ընտրել, որն ընդգծել է նրանց գեղեցկությունը։ «Տեսնես երջանկությունը գույն ունի՞։ Ի՞նչ եք կարծում»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Իսկ հետեւորդները չեն մոռացել հաճոյախոսություններ գրել նրանց. «Անչափ գեղեցիկ»։