«Հնարավոր չէ ճանաչել». Չուլպան Խամատովան երկրպագուներին անհանգստացել է ճաղատ գլխով
Համացանցում հայտնել է Չուլպան Խամատովայի նոր լուսանկարը, որում նա ճաղատ գլխով է։ Լուսանկարը Instagram-յան էջում հրապարակել է նրա գործընկերը՝ Ելիզավետա Բոյարսկայան։ Որոշ երկրպագուներ լրջորեն անհանգստացել էին ու աստղին հարցեր են ուղղել արտիստի մազերի մասին։
«Չուլպանին հնարավոր չէ ճանաչել, միայն աչքերով», «Չուլպանը «կեղծամ» է կրում, թե իսկապես սափրել է գլուխը», «Աստված իմ, հույս ունեմ՝ Չուլպանն առողջ է։ Աստված ձեզ պահապան։ Առնչվել եմ օնկոլոգիայի հետ եւ գիտեմ՝ ինչպես է գլուխը փայլում քիմիայից հետո»,- գրել են հետեւորդները։
Պարզվել է, որ խուճապի պատճառ չկա. Չուլպանն այդ կերպարում է Անտոն Չեխովի պիեսի հիման վրա «Իվանով» ներկայացման համար։ Դերասանուհին կատարում է գլխավոր հերոսի՝ ծանր հիվանդ կնոջ կերպարը։ Հերոսին մարմնավորում է Եվգենի Միրոնովը։ Տեղեկատվությունն այն մասին, որ դերասանուհին առողջ է ու դա ընդամենը կերպար է բեմի համար, 5TV-ի հետ զրույցում հաստատել է Չուլպան Խամատովայի օգնականը՝ Յուլյան։ «Դա գրիմ է»,- հայտարարել է նա։
Աղբյուրը՝ 5TV
Լուսանկարները՝ Instagram